Հայաստանում քաղաքացիական առաքելությունը լեգիտիմության տեսանկյունից կասկած է հարուցում. Լավրով

«Եվրոպական միությունը առաջ է մղում, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում նրա լեգիտիմության տեսանկյունից», — այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկած հարուցող իր, այսպես կոչված, առաքելությունը Հայաստանի տարածքում», — ասել է նա։ Այդ առաքելությունը, Լավրովի խոսքով, շատ հարցեր է առաջացնում գործառույթների, մանդատի, տևողության տեսանկյունից:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print