Անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ:
ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն։
Անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: Այդ գործունեությունը կազմակերպելու համար և իրացման նպատակով ձեռք բերել, պահել և օգտագործել է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշեր։
Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։ Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն դրամ:
_