Մարտի 1․ 15 տարի անց

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։

2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա:

Նույն օրը` ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, վիրավորվեց՝ 200-ը։

2018 թ.-ին մարտի 1-ի գործը քննության նոր թափ ստաացավ։

Մասնավորապես մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին։ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքները վերաբերում էին նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելուն, իշխանությունը բռնի զավթելուն։

Մարտի 1-ի գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ նախկին պաշտոնյաների` մասնավորապես, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Դավթյանին։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print