Քննարկում Վայոց ձորի առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ

Քննարկվել են մարզային առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման գործընթացին, առողջապահական կազմակերպությունների գործունեության ու պատվաստումային ցուցանիշներին և ոլորտում առկա այլ խնդիրներին վերաբերող հարցեր

Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպում: Տեղեկությունը հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից։

<Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն> ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ քննարկվեց մարզի առողջապահական կազմակերպություններին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու հարցը:

Այնուհետև քննարկվեցին մարզային առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման գործընթացին, առողջապահական կազմակերպությունների գործունեության ու պատվաստումային ցուցանիշներին և ոլորտում առկա այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարեց՝ հնարավոր մեծ ջանքեր գործադրել մարզի ազգաբնակչությանը որակյալ բուժծառայություն մատուցելու ու բուժսպասարկումն առավել բարելավելու ուղղությամբ և աշխատանքային հաջողություններ մաղթեց հանդիպման բոլոր մասնակիցներին:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print