Հունաստանում գնացքները բախվել են միմյանց․ կան զոհեր

Հունաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, 85-ը՝ վիրավորվել:

Բախումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Լարիսա քաղաքից ոչ հեռու։

Ուղևորատար գնացքն իր չվերթն իրականացնում էր Աթենքից Սալոնիկ, դրան ընդառաջ շարժվում էր բեռնատար գնացքը, որը Սալոնիկից Լարիսա էր ուղևորվում։

Թե ինչու են գնացքները գտնվել նույն ուղու վրա, հայտնի չէ։ 

Ուղևորատար գնացքի վագոնները, որոնցում 350 մարդ է եղել, դուրս են եկել ռելսերից, նրանցից մեկը բռնկվել է․ հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print