Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում կառուցվելիք Բարգուշատի թունելի հյուսիսային պորտալ։
ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը, Ալբերտո Սերդանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության ղեկավար Պաոլո Սպանտիգատին տեղում ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելի) ծրագծին, նախագծային մանրամասներին։
— —


