ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-փետրվար ամիսներին ապահովել է 287 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։

2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 34.1 մլրդ ՀՀ դրամով կամ 99.3%-ով:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print