Արմեն Ղուլյանը նշեց, որ պատճառը շինանյութերի եւ ճանապարհների խնդիրն է։
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տների կառուցման ծրագիրը հետաձգվել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Արմեն Ղուլյանը նշեց, որ պատճառը շինանյութերի եւ ճանապարհների խնդիրն է։
«Շուռնուխում շինարարությունն ընթանում է և այս տարվա առաջին կիսամյակի վերջին կավարտենք։ Բավականին բարդ ընթացակարգով են եղել շինարարական այս աշխատանքները։ Ֆինանսավորումն ամբողջությամբ կատարված է, դեռ աշխատանքների սկզբին էր ամեն ինչ արվել»,– ասաց Ղուլարյանը։
Շուռնուխում 13 տների շինարարությունը, որը պետք է ավարտվեր 2021թվականին, նախաձեռնվել էր գյուղի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հետո ժամկետները հետաձգվեցին մինչև 2022 թվականի առաջին կեսը, ավելի ուշ՝ 2022 թվականի վերջը։
–