Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանը  շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ:

ԱԱԾ-ն տեղեկատվություն է ներկայացրել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանը  շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ:

44-օրյա պատերազմի  և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր դիակ-մասունք, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: 2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:

Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող:

Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print