Սյունիքի մարզի սպորտսմեններին հովանավորում է ԶՊՄԿ-ն

Ընկերությունը կշարունակի որդեգրած քաղաքականությունը` առաջնահերթությունը սոցիալական աջակցության շրջանակում տալով կրթական, սպորտային ոլորտներին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական զարգացման ծրագրերի հիմքում երկարաժամկետ դրական ազդեցության, համայնքի կյանքի որակական փոփոխության սկզբունքն է։ Սպորտը, մշակույթը և կրթությունը այդ առումով առանցքային դեր են զբաղեցնում ընկերության սոցիալական ծրագրերում։

ԶՊՄԿ ամփոփ ներկայացրել է ընկերության հովանավորությամբ մարզում 2022 թվականի սպորտային ձեռքբերումները։

Այսպիսով, 2022 թվականին ընկերությունը ֆինանսավորել, աջակցել է բազմաթիվ սպորտային միջոցառումներ, և ունեցել է նշանակալի ձեռքբերումներ։ Մասնավորապես՝

  • 2022 թվական, փետրվարին ՀՀ ծանրամարտի մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնությունում երկամարտի արդյունքներով ՀՀ չեմպիոն է ճանաչվել քաջարանցի Վալենտինա Մովսիսյան: Չեմպիոնի 13-րդ ոսկին է, երկրորդ չեմպիոնական տիտղոսը:
  • Սյունիքի մարզի պրոֆեսիոնալ և սիրողական քիք -բոքսինգի «Սյունիք» ակումբը մասնակցել է ՀՀ և արտերկրում քիք բոքսինգի բազմաթիվ առաջնությունների՝ պարբերաբար վերադառնալով մեդալներով, պատվոգրերով։ Վերջին` Խորվաթիայում կայացած առաջնությունից վերադարձել են 10 մեդալով:
  • 2022 թվականին վերաբացվել է Սյունիք ֆուտբոլային ակումբը, որը նախկին «Գանձասար – Կապան» -ի իրավահաջորդն է: Ակումբն առայժմ մասնակցում է ՀՀ առաջին խմբի առաջնություններին, իսկ արդեն մեկ տարվա կտրվածքով մարզի տարբեր բնակավայրերից ակումբ են հաճախում շուրջ 350 երեխա:
  • Քաջարան և Կապան խոշորացված համայնքներում առկա տարբեր մարզաձևեր ևս` գեղարվեստական մարմնամարզություն, թաեքվոնդո և այլն, պարբերաբար աջակցություն են ստանում ԶՊՄԿ-ից:

Ընկերությունում անց են կացվում նաև միջարտադրամասային ամենամյա մրցաշարեր` մինի ֆուտբոլ, վոյելբոլ և բասկետբոլ` սիրողական թիմերի միջև: Հաղթող թիմերն արժանանում են մեդալների, գավաթների, պատվոգրերի, դրամական պարգևների:

Մարզում սպորտային կյանքի զարգացման ու աշխուժացման կարևորությունը քաջ գիտակցելով` ընկերությունը կշարունակի որդեգրած քաղաքականությունը` առաջնահերթությունը սոցիալական աջակցության շրջանակում տալով կրթական, սպորտային ոլորտներին:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print