Սյունիքում աշխատավարձն ամենաբարձրն է 

Միջին ամսական անվանական աշխատավարձերը 2022 թ.-ի չորս եռամսյակում։

Հայաստանում  2022 թ․-ի առաջին եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 10 %։  2022 թ․-ի երկրորդ եռամսյակում 2021 թ․-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 13 %, 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ՝ 17 %-ով, և 2022 թ․-ի չորրորդ եռամսյակում 2021 թ․-ի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 21 %-ով:

 Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում կազմել է 301,800 դրամ: Երևանում 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ անվանական աշխատավարձերն աճել են 25 %-ով: 

Մարզերում առավելագույն անվանական աշխատավարձ հաստատվել է Սյունիքի մարզում՝ 325,334 դրամ: Հավանաբար այստեղ իր ազդեցությունն է ունեցել այս շրջանի հանքարդյունաբերական պոտենցիալը:

Սյունիքի մարզում անվանական աշխատավարձերը 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ աճել են 5 %-ով:

Նկատենք, որ մարզերում աշխատավարձերի ամենացածր մակարդակն արձանագրվել է Գեղարքունիքի  մարզում՝ 133,657 դրամ: Վերջինս 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ աճել է 1 %-ով:

Աշխատավարձերի մակարդակի անկում՝ 7 %-ով,  դիտվել է միայն Լոռու մարզում, որի արդյունքում 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում աշխատավարձերը հաստատվել են 140,372 դրամ մակարդակում:

 Այս  վիճակագրությունը վերաբերում է անվանական աշխատավարձերին։ Այս անվանական աշխատավարձերից հանվում են բոլոր հնարավոր հարկերը և վճարները և կլինեն ոլորտներ, որտեղ աշխատավարձերն էականորեն ցածր կլինեն միջին մակարդակից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print