Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատանի հատվածն այսօր փակ էր:
Ճանապարհը փակել էին անցած տարվա հուլիսին այրվածքների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները: Նրանք պահանջում էին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ժամանի և պատասխան տա:
Այսօր Պալյան Պողոսյանը պետք է զորացրվեր: Չնայած շուրջ 7 ամիս անցել է՝ հարազատները նախաքննությունից նորություն չունեն:
Զինվորն այրվածքներն ստացել էր վառարանի կայծից առաջացած հրդեհի պատճառով:
Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ չեն բացի ճանապարհը, մինչև չժամանի նախարարը: Այդուհանդերձ, կեսօրից քիչ անց նրանք բացեցին ճանապարհը՝ հայտնելով, որ պաշտպանության նախարարի հետ զրուցելու են հեռախոսով:
– –