Սյունիքում գյուղացին ստիպված պետք է սկսի հողագործությամբ զբաղվել

Գյուղատնեսության զարգացման նպատակով հիմնադրամը Որոտանում ոռոգման ջրագծի ցանց է անցկացնում։

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են. սահմանամերձ Որոտանում մինչև պատերազմը մարդիկ հիմնականում անասնապահությամբ էին զբաղվում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ վարաչպետի գրավոր ու բանավոր պայմանավորվածությունների հիման վրա թշնամուն հայկական տարածքներ զիջվեցին, այդ թվում՝ խոտհարքեր ու արոտավայրեր Սյունիքի, նաև Գեղարքունիքի մարզերից, գյուղացիներն, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, անասնապահությամբ չեն կարող զբաղվել, ստիպված են ապրուստի այլ միջոց ստեղծել։ Սյունիքում, օրինակ, փորձում են այգեգորործությունը զարգացնել, մարդկանց հողի հետ կապել։

«Հիմա անասնապահությունը քիչ է, գյուղացին ստիպված պետք է սկսի հողագործությամբ զբաղվել։ Մարդկանց հետ աշխատում ենք, որ ինտենսիվ այգիների հիմնումը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը զարգանա Սյունիքում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Շադունցը, որը ներկայումս համակարգում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի Սյունիքի մարզի ծրագրերը։

Գյուղատնեսության զարգացման նպատակով հիմնադրամը Որոտանում ոռոգման ջրագծի ցանց է անցկացնում։ Աշխատանքներն ավարտական փուլում են։ Շադունցի խոսքով՝ վերջին փորձարկումներն են անցկացնում. մեկ-երկու օրից շահագործման կհանձնեն։

«Նախկին ջրագիծը շարքից դուրս է եկել, չի աշխատում։ Ջրագիծը մենք ենք անացկացնում, ներքին ցանցն էլ Գորիսի համայնքապետարնն է անցկացնում, գյուղի վերևում գտնվող ջրամբարներն ու ջրավազաններն էլ համայնքապետարանը կնորոգի, որ ջուրը տեղ հասնի։ Ուզում ենք ոռոգման ջրի հարցը կարգավորել, որ մարդիկ զբաղմունք ունենան, գյուղը չլքեն»,- նշեց Շադունցը։

Իսկ գյուղը մարդիկ չեն լքել, ավելին՝ վերջին շրջանում Որոտանում, Շադունցի խոսքով, 2 արցախցի ընտանիք է հաստատվել։

Աղբյուր` Փաստինֆո

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print