Մարտի 4-ին պայքարի մեջ կմտնեն Սլավիկ Գալստյանն ու Մալխաս Ամոյանը։
Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշներ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դուրս են եկել Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարի եզրափակիչ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը հաղթել է Կարապետ Չալյանին, սակայն հետագա փուլում պարտություն է կրել:
Մարտի 4-ին պայքարի մեջ կմտնեն Սլավիկ Գալստյանն ու Մալխաս Ամոյանը։
_