Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը վճռական նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար:
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև կայացած վերջին հանդիպումը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը վճռական նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար »,- այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է ադրբեջանական «Թուրան» գործակալությանը։
_