Տեղեկությունը փոխանցում է Կոմերսանտը։
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Ալես Բելյացկին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Մինսկի դատարանը նրան մեղավոր է ճանաչել մաքսանենգության մեջ, նա 2022 թվականի հուլիսից կալանքի տակ է։
Տեղեկությունը փոխանցում է Կոմերսանտը։ Բելառուսի դատախազության տվյալներով՝ Ալես Բելյացկին իրավապաշտպաններ Վլադիմիր Լաբկովիչի և Վալենտին Ստեֆանովիչի հետ կազմակերպված խմբի կազմում օտարերկրյա կառույցներից և հիմնադրամներից 201,000 եվրո և 54,000 դոլար գումար է կանխիկացրել, իբր, «անօրինական գործունեության և ֆինանսավորման համար», գրում է բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությունը։
–