Բեռնատար մեքենաներին դեռ չի թույլատրվում երթևեկել Լարսով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ–ն` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։
ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում վատ եղանակից հետո երթևեկությունն արդեն թույլատրվում է մարդատար մեքենաների և ավտոբուսների համար:
– –