ԱՄՆ կառավարությունը կոչ է արել ընկերություններին հետևել Ռուսաստանի մասով պատժամիջոցներին, որոնք սահմանվել էին Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո՝ նախազգուշացնելով, որ դա չանելը կարող է հանգեցնել պոտենցիալ հետապնդման կամ հարկադիր գործողությունների: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ արդարադատության, առևտրի գերատեսչության և գանձապետարանի համատեղ ծանուցման մեջ նշվում է, որ ձեռնարկությունները պետք է տեղյակ լինեն այն մարտավարության մասին, որ օգտագործվում է Ռուսաստանի դեմ սահմանափակումներն ու պատժամիջոցները շրջանցելու համար, այդ թվում օֆշորային ընկերությունների, կեղծ անվանումների միջոցով:
Ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք օգտագործվում են որպես «բեռնափոխման կետեր»՝ «անօրինական կերպով սահմանափակված ապրանքները Ռուսաստան կամ Բելառուս ուղղորդելու համար»: Գերատեսչությունները նշում են, որ «որոշ ոչ հստակ դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից և արտահանման վերահսկողությունից», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդների միջոցով: