Քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը

Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:

Առողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը:

Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:

«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ևս մեկ անգամ հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:  Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,- նշված է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print