«Ես կրկնում եմ իմ կոչը՝ կանխելու նման ողբերգությունների կրկնությունը։ Թող կանգնեցնեն թրաֆիքինգ իրականացնողներին»։
Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը Իտալիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մարդկանց առեւտուրը Միջերկրական ծովում։
Ցավով է հիշել անցյալ շաբաթ իտալական Կալաբրիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի վթարի մասին, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Ես կրկնում եմ իմ կոչը՝ կանխելու նման ողբերգությունների կրկնությունը։ Թող կանգնեցնեն թրաֆիքինգ իրականացնողներին», -ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին ուղղված ամենշաբաթյա ուղերձում։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ դեպքից հետո հայտնաբերվել է 70 դի։ Միգրանտները եկել են Թուրքիայից եւ այնպիսի երկրներից են, ինչպիսիք են Աֆղանստանը, Պակիստանը, Իրանը, Սոմալին եւ Սիրիան։
–