ԵՄ դիտորդները ցանկացել են տեղակայվել անվտանգ վայրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին Հայաստան ժամանեց Եվրոպական Միության 100 քաղաքացիական դիտորդ, որոնցից 50-ն անզեն է, իսկ մյուս 50-ը հայտնի չէ, թե ինչով է զինված։ Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե ինչ գործառույթ են կատարելու ԵՄ դիտորդները, միայն հայտարարվել է, որ «նպաստելու են սահմանամերձ շրջաններում կայունությանը, մարդկանց համար վստահություն եւ անվտանգություն կառուցելուն, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանն են աջակցելու»։

Հայտնի է, որ դիտորդները 2 տարով են եկել Հայաստան, նրանց օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում, սակայն սահմանամերձ համայնքներում դիտարկում իրականացնելու համար խմբեր են ձեւավորվել։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջանները դիտարկելու համար ստեղծված խումբը տեղակայվել է Մարտունի քաղաքում՝ հենց քաղաքի մատույցներում գտնվող հյուրանոցներից մեկում, թեեւ պարբերական զինված բախումներն ու Ադրբեջանի կողմից սադրանքները Վարդենիսի սահմանային հատվածում են տեղի ունենում։ Հավանաբար, ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print