Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կառավարությունից հայտնում են, որ ծառայողական ավտոբուսը տեղափոխում էր կառավարության աշխատակիցներին, կան տուժածներ, նրանք այս պահին բուժօգնության են ստանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
— —

