Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի մարտի 5-ի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում։
Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։