Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է

Ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի։

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, 3-ի վիճակը ծանր է։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:
Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը միջին ծանրության, 1-ը՝ բավարար:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print