Կոռնիձոր-Արցախ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ են

Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Նշված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է 2022 թվականի օգոստոսին։

«Շինարարական աշխատանքների մեկնարկից հետո ընկերությունն իր ողջ գործիքակազմով ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասված է AAB Construction ընկերության Ֆեյսբուքի գրառման մեջ:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print