Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակազմի շուրջ 25%-ը կանայք են։ Ընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութին կից շնորհավորել է իր կին աշխատակիցներին՝ Կանանց միջազգային տոնի առթիվ։
«Նրանց շարքում քիչ չեն նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք։ Սա ոլորտում միջինից բարձր ցուցանիշ է, որը մենք մտադիր ենք էլ ավելի բարձրացնել։ Շնորհավոր Մարտի 8, սիրելի կանայք։ Եղեք միշտ պահանջված և սիրված՝ ընտանիքում և ձեր մասնագիտության մեջ»,-ասվում է Ընկերության հաղորդագրությունում։