Բայրամովի ՌԴ հատուկ ներկայացուցչին բողոքել է Հայաստանից

Տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ, տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հումանիտար եւ մշակությաին ոլորտներում համագործակցելու հարցերը, տարածաշրջանային հումանիտար նախագծերը։

Նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի, երկրի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։ Ընդգծվել է, որ հայկական կողմի սադրանքները, խաղաղության պայմանագրի բանակցություններում նրա ստեղծած դժվարությունները, տարածաշրջանում իրավիճակի սրմանն ուղղված քայլերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։

Հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ Ադրբեջանը բազմամշակութայնության տարածք է, ընդգծել է երկրում իրականացվող միջազգային համաժողովների կարեւորությունը, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ժամանակ նաեւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print