Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը APA -ին տված հարցազրույցում նշել է, որ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։
«Եվ մենք սպասում ենք, որ նրանց հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։», – ասել է Տոյվո Կլաարը։
Անդրադառնալով ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին Կլաարն ընդգծել է՝ «Մենք բաց ենք շփվել Ադրբեջանի իշխանությունների հետ: Նրանց հետ համաձայնության չենք եկել ԵՄ առաքելության տեղակայման հարցով, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում»:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նաև նշել է, որ Մոսկվայի հետ շփումներ կան։ «Հանդիպել եմ նաև ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, 2022 թ. սեպտեմբերին եղել եմ Մոսկվայում և քննարկումներ անցկացրել։ ԵՄ-ի համար սա ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ, այլ կապված է երկու երկրներին [Հայաստան և Ադրբեջան] օգնելու ցանկության հետ», – ասել է Տոյվո Կլաարը:
– –