«Այսօր ես պարոն Նախագահին տեղեկացրել եմ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»։
Այս մասին մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ գործընթացն ընթանում է», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը