Թբիլիսիում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները։ Խորհրդարանի դիմաց հավաքվել է ավելի քան 10․000 մարդ, նրանց շարունակում են միանալ նոր խմբեր, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ անսպասելիորեն ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը նման է ռուսական օրենսդրությանը, այն ուղղված է արևմտյան ազդեցության սահմանափակմանը: Այս ամենը ինքնաբուխ բողոքի ցույցեր և բախումներ է առաջացրել խորհրդարանի մոտ, որի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։