«Հրապարակ» թերթը գրում է. «Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել ՊՆ-ին պատկանող 71 անշարժ գույքից հերթականը՝ Շենգավիթ, Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող։ Գույքը վաճառվում է գնահատված արժեքի 100 տոկոսով՝ 190 մլն 950 հազար դրամ։
Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Մենք պարզեցինք, որ վաճառքի հանված գույքը նախկին ռուսական զորամասն է։
Հիշեցնենք, որ 71 անուն գույքի մեջ է մտնում նաեւ Երեւանի նախկին Մայրաքաղաքային գունդը՝ «Ստալիչնի պոլկը», որի տեղում էլիտար թաղամաս են կառուցելու»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
– –