Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշվում է հաղորդագրությունում: