Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը

Զախարովա

Մեր գերատեսչության միջոցով շարունակվում են աշխատանքները՝ Լաչինի միջանցքում և ամբողջ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 5-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային։

Դիվերսիոն հարձակման զոհ էր դարձել ԼՂ երեք ոստիկան։

Զախարովան հայտարարել է, թե այս թեմայի վերաբերյալ ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին ինքն ավելացնելու ոչինչ չունի. «Միայն կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով կողմերի հետ համապատասխան կոնտակտները շարունակվում են։ Միաժամանակ, մեր գերատեսչության միջոցով շարունակվում են աշխատանքները՝ Լաչինի միջանցքում և ամբողջ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու համար»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print