ԱՀ պետնախարարը ընդունել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Հանդիպմանը քննարկվել են սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային կյանքին վերաբերող, ինչպես նաև հետագա համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր  ընդունել է Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

Պետական նախարարը ողջունել է ներկաներին, նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և միջմշակութային հաղորդակցությանը որակապես նոր շունչ հաղորդելու համար անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր։

«Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր նպաստել են այդ կարևոր գործին։ Ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքը ակտիվացնելու համար իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում Ձեզ հետ մշտապես լինել բաց շփումներում և կառավարության հնարավորության սահմաններում փորձելու եմ իմ մասնակցությունը և ներդրումը ունենալ», — ընդգծել է Գուրեգեն Ներսիսյանը։

Հանդիպմանը քննարկվել են սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային կյանքին վերաբերող, ինչպես նաև հետագա համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print