Հռոմի պապը պատրաստակամություն է հայտնել բանակցել ՌԴ նախագահի հետ

Նա կիրթ մարդ է։ Պատերազմի երկրորդ օրը ես գնացի Սուրբ Աթոռում ՌԴ դեսպանատուն, որպեսզի ասեմ, որ պատրաստ եմ մեկնել Մոսկվա, եթե Պուտինը ինձ բանակցելու հնարավորություն տա։

«Ուկրաինայում պատերազմը ձգձգվում է, քանի որ դրա հետեւում ոչ միայն  Ռուսաստանի շահերն են, այլեւ մյուս մեծ տերությունների»,- նման հայտարարություն է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապը շվեդական RSI հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ֆրանցիսկոս պապը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի խաղաղության կոչ անի։

«Ես նրա հետ կխոսեի այնքան բաց, որքան խոսում եմ հրապարակայնորեն։ Նա կիրթ մարդ է։ Պատերազմի երկրորդ օրը ես գնացի Սուրբ Աթոռում ՌԴ դեսպանատուն, որպեսզի ասեմ, որ պատրաստ եմ մեկնել Մոսկվա, եթե Պուտինը ինձ բանակցելու հնարավորություն տա։

 Լավրովն ինձ գրել էր շնորհակալություն, սակայն հավելել, որ այժմ ժամանակը չէ։ Պուտինը գիտի, որ ես հասանելի եմ։ Սակայն այնտեղ կան կայսերական շահեր՝ ոչ միայն ռուսական կայսրության, այլ նաև այլ կայսրությունների։ Կայսրությունների համար հատուկ է ազգին երկրորդ հորիզոնականում դնելը»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print