«Լաչինի ճանապարհը միշտ բաց է եղել նորմալ երթևեկության համար և նախատեսված չէ անօրինական ռազմական և տնտեսական նպատակների համար»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի Լաչինի միջանցք այցին և կոչին՝ բացելու միջանցքը։
ԱԳՆ խոսնակը կրկին պնդել է թե Լաչինի միջանցքը բաց է և հավելել, որ այնտեղ պետք է սահմանային անցակետ ստեղծվի։
«Լաչինի ճանապարհը միշտ բաց է եղել նորմալ երթևեկության համար և նախատեսված չէ անօրինական ռազմական և տնտեսական նպատակների համար։ Ադրբեջանն օգտագործում է առկա հնարավորությունները ճանապարհի անարգել երթևեկությունն ապահովելու համար։ Ադրբեջանի և Հայաստանի միջև թափանցիկության և անվտանգության համար անհրաժեշտ է ստեղծել սահմանային անցակետ»,-հայտարարել է Հաջիզադեն։
–