Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։
Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։
–