Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցից ստացած տպավորությունները:
«Սյունիք և Վայոց ձոր կատարած ուղևորության ընթացքում ես հնարավորություն ունեցա ծանոթանալու Հայաստանի բնական գեղեցկությանն ու եզակի մշակութային ժառանգությանը, համտեսելու տարածաշրջանային խոհանոցի համեղ ուտեստները և ծանոթանալու Հայաստանի որոշ տաղանդավոր արհեստավորների հետ: Անհամբեր սպասում եմ ավելին տեսնելուն»,- նշել է դեսպանը:
While traveling to Syunik and Vayots Dzor, I had the chance to experience Armenia’s natural beauty and unique cultural heritage, taste some delicious regional foods, and meet some of Armenia’s talented artisans. I look forward to seeing more! pic.twitter.com/JGjpjnvYr4
— Ambassador Kristina A. Kvien (@USAmbYerevan) March 11, 2023