Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվել է մի նախագիծ, ըստ որի` նախատեսվում է Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը տեղափոխել այլ վայր: Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Ըստ պայմանագրի՝ Ռոդենի քանդակը պետք է լինի հենց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկվում է երկու վայր. մեկը օպերայի շենքի մոտի անցումից, երբ անցնում ենք դեպի Կոնսերվատորիայի պուրակ, փողոցը կիսող մեջտեղի հատվածում, մյուսը՝ Սարյանի պուրակի առջևի հատվածում, որտեղ տաքսիներ էին կայանում»,– գրել է նա:

Նաև ավագանու անդամը հետաքրքրվել է, թե ինչու Ազնավուրի արձանը չի տեղադրվում Ազնավուրի հրապարակում, ինչն ավելի տրամաբանական կլիներ, մշակույթի վարչության պետը պարզաբանել է, որ արձանը շատ մեծ է լինելու, ուստի այդ հրապարակում հարմար հատված չկա:

_

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print