Լոս Անջելեսում ավարտվել է Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը։ Տարվա ֆիլմը «Ամեն ինչ միանգամից ամենուր է» ժապավենն է։
Այն հավաքել է ընդհանուր առմամբ յոթ մրցանակ, այդ թվում՝ ռեժիսորի, սցենարի, կանացի դերի համար (Միշել Յեո)։ Յեոն նաև դարձել է ասիական ծագումով առաջին դերասանուհին, որը մրցանակ է ստանում այս անվանակարգում։
Չորս մրցանակ է ստացել Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի կինոադապտացիան: Բրենդան Ֆրեյզերը արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին «Կետը» ֆիլմի համար, որը նաև Օսկար է ստացել դիմահարդարման համար։ «Ավատար. ջրի ճանապարհը», «Թոփ Գան. Մավերիկը», «Պինոքիո Գիլերմո դել Տորոն» և «Նավալնին» ստացել են մեկական «Օսկար»:
Դափնեկիրների ցանկը ներկայացնում ենք ստորև.
• Լավագույն ֆիլմ.
«Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն ռեժիսոր.
Դանիել Կվան, Դանիել Շեյներտ — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն դերասան.
Բրենդան Ֆրեյզեր — «Կետը»
• Լավագույն դերասանուհի.
Միշել Յո — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն օրիգինալ սցենար.
Դանիել Կվան, Դանիել Շեյներտ — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն ադապտացված սցենար.
Սառա Պոլլի — Կանայք խոսում են
• Լավագույն միջազգային ֆիլմ.
«Արևմտյան ճակատում նորություն չկա» — Գերմանիա
• Լավագույն անիմացիոն ֆիլմ.
«Պինոքիո Գիլերմո դել Տորո»
• Լավագույն օրիգինալ երաժշտություն.
Ֆոլկեր Բերտելման — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն օպերատորական աշխատանք.
Ջեյմս Ֆրենդ — «Արևմտյան ճակատում նորություն չկա»
• Լավագույն մոնտաժ.
«Ամեն ինչ ամենուր է և միանգամից»
• Կոստյումների լավագույն ձևավորում.
Black Panther: Wakanda Forever
• Լավագույն գեղարվեստական ուղղություն.
«Արևմտյան ճակատում նորություն չկա»
• Լավագույն տեսողական էֆեկտներ.
«Ավատար. Ջրի ճանապարհը»
• Լավագույն վավերագրական ֆիլմ.
«Նավալնի»
• Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ.
«Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»
• Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ.
«Իռլանդական հրաժեշտ»