Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը: –