Հայաստան-Թուրքիա խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար»,-ասված է ֆեդերացիայի գրառման մեջ։
Հայաստան-Թուրքիա խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։
—