Բացթողումներ ՔՊ-ական պատգամավորի նախագծում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության, եւ բացթողումներ են հայտնաբերվել: Այս նախագծերում փոփոխությամբ պատգամավորն առաջարկում էր ամրագրել, որ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են նախատեսվում պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորման, կիրառման եւ պայթեցման աշխատանքների կատարումը:

Առաջարկում է ամրագրել, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պետք է գանձվի պետական տուրք, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքով համապատասխան լիցենզիա տրամադրելու համար պետական տուրք նախատեսված չէ: Ստացվում է՝ անհամապատասխանություններ կան պատգամավորի նախագծում. նա առաջարկում է մի փոփոխություն անել օրենքում, որը հակասում է մյուս օրենքին։ Միեւնույն ժամանակ իրավական փորձաքննության արդյունքներում նշվում է, թե հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը նախատեսված է ոչ թե որպես ծանուցման ենթակա գործունեություն, այլ լիցենզավորման ենթակա գործունեություն:

Արդյունքում անհասկանալի է՝ ինչպես հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի իրականացման ծանուցում ներկայացրած անձը նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո պետք է համարվի նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ, եթե նախագծով համապատասխան գործունեությունը նախատեսվում է սահմանել լիցենզավորման ենթակա: Այլ թերություններ եւս մասնագետները գտել են Գաբրիելյանի նախագծում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print