Պետք է լինի այնպես, որ այս հակամարտությունն արագ հանգեցնի ամուր և կայուն լուծման՝ ի շահ Ղարաբաղի մարդկանց․ Շոլց

Շոլցը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրադրությունը Ուկրաինայում և դրա ազդեցությունն Ադրբեջանի և Հարավային Կովկասի վրա:

Շոլցը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով:

«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ այս հակամարտությունն արագ հանգեցնի ամուր և կայուն լուծման՝ ի շահ Ղարաբաղի մարդկանց։ Հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Դա ներառում է Ղարաբաղում բնակչության անվտանգությունը»,-արձանագրել է կանցլերը։

Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մասին՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նկատել է, որ Բեռլինն աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print