Կտրուկ մանևրելու հետևանքով անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել և բախվել ջրին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․
«Մարտի 14-ի առավոտյան Սև ծովի օդային տարածքում` Ղրիմի շրջանում, ՌԴ օդային տարածքի վերահսկման օդատիեզերական ուժերն արձանագրել են ՌԴ սահմանի ուղղությամբ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի թռիչք: Թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով` խախտելով հատուկ ռազմական գործողության նպատակով հաստատված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի սահմանները։
Օդային տարածքը խախտողին բացահայտելու նպատակով ՀՕՊ մարտական հերթապահության կազմից օդ են բարձրացվել կործանիչներ: Կտրուկ մանևրելու հետևանքով անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել և բախվել ջրին։
Ռուսական կործանիչները չեն կիրառել որևէ զենք, անօդաչու թռչող սարքի հետ շփում չեն ունեցել և բարեհաջող կերպով վերադարձել են իրենց տեղակայման վայր»։
–