Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Բրյուսովի ուսանողները, սակայն, դեմ են այս նշանակմանը, և այսօր դասադուլ են հայտարարել։
Հիշեցնենք հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ Երեկ էլ ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։