Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին` ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշվում է հաղորդագրությունուն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print