Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքները կտևեն 4 տարի։
Ավագանու նիստում տեղեկացրել է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը:
Ներկայացնելով Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ 2022 թվականի օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հանձնել է նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման առաջին փուլի արդյունքները, որտեղ ներկայացվել են սխեմատիկ երկու տարբերակներ:
Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 2-ի նիստի ժամանակ Երևանին 1 մլն 100 հազար դոլար հատկացրեց՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար: