ԿԲ նախագահը նշեց, որ ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել մեր վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները։
Ամուլսարի հանքի շահագործման դեպքում միգուցե արտարժույթի ներհոսք լինի: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
ԿԲ նախագահը նշեց, որ ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել մեր վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները. «Այդ պատկերի արդյունքում ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին ադեկվատ արձագանքելու տեսանկյունից մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որն այդ տարիների ընթացքում իրականացրել ենք»:
–