ԶՊՄԿ-ն Ողջի գետում անկած ձկների հետ որեւէ առնչություն չունի (լրացված)

«Կոմբինատում որևէ վթար կամ արտահոսք տեղի չի ունեցել»։

Մարտի 14-ի կեսօրին մոտ, կապանցիները Ողջի գետում նկատել են  անկած ձկներ,- հայտնում է Aravot.am-ը։

Լրատվամիջոցի  զրուցակիցները նշել են, որ նաեւ շրջակայքում գարշահոտություն է տարածվել։

Այսօր՝ ձկների անկում եւս արձանագրվել է եւ փրկարար ծառայության աշխատակիցները գետից հանել են ձկներին։

ԶՊՄԿ ՓԲԸ անկած ձկների հետ որեւէ առնչություն չունի։

ԶՊՄԿ բնապահպանության բաժնի ղեկավար Հասմիկ Մկրտումյանը Syunik.tv-ին փոխանցեց, որ Ողջի գետում ձկնանկումը ԶՊՄԿ-ի հետ ոչ մի առնչություն չունի․ «Կոմբինատում որևէ վթար կամ արտահոսք տեղի չի ունեցել»։

Այս տեղեկությունը հսասատեց նաև բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը՝ ենթադրելով, որ հնարավոր պատճառը կարող է  լինել կոյուղաջրերի կամ որևէ քիմիական նյութի խառնվելը Ողջի գետի հետ։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print